Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               

Հայաստանի այսօրվա կրթական համակարգը քանդված ու այլասերված է. ցավում եմ մեր երեխաների համար

Հայաստանի այսօրվա կրթական համակարգը քանդված ու այլասերված է.  ցավում եմ մեր երեխաների համար
01.09.2025 | 14:58

Գիտելիքի օրվա առիթով հնչում են տարբեր շնորհավորանքներ, որոնց հիմնական ասելիքը բարձր մակարդակի կրթության մաղթանքն է։

Ես, իհարկե, միանում եմ սեպտեմբերի 1-ի բոլոր շնորհավորանքներին, բայց համոզված եմ, որ Հայաստանի այսօրվա կրթական համակարգը քանդված ու այլասերված է, և ցավում եմ մեր երեխաների համար, որոնք ստիպված են սովորել կեղծ պատմություն, աղավաղված մայրենի լեզու, պարզունակ ձևով մատուցվող առարկաներ, որոնք երեխային սովորեցնում են ոչ թե տրամաբանել, այլ հակառակը' դեբիլանալ։

Ես ցավում եմ մեր մանկավարժների համար, որոնք ստիպված են նշածս բոլոր արատավոր արժեքները փոխանցել երեխաներին՝ հասկանալով, որ իրենք գործիք են դառնում թշնամու ձեռքին։

Բայց ես գիտեմ մեկ պարզ ճշմարտություն. առավելագույնը մեկ տարի անց մենք պարտավոր ենք սկսել հայոց կրթական համակարգի արմատական փոփոխություններ, որտեղ կլինեն Հայոց իրական պատմություն, անաղարտ մայրենի լեզու, տրամաբանություն սովորեցնող առարկաներ ու մեծ հայրենասիրություն։

Հայաստանի վաղվա հաղթանակները սկսվելու են կրթական ճիշտ, ազգային ու պլանավորված աշխատանքով։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 5314

Մեկնաբանություններ